«Մասիս» ֆուտբոլային ակումբի մարզիկները պայմանավորված խաղ են խաղացել. հարուցվել է քրգործ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր-օր-ի 201 հոդվածի 2-րդ մասի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) և 214 հոդվածի 1-ին մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով: Նշված քրգործը հարուցվել է սեպտեմբերի 17-ին: 


Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, համաձայն որի «Մասիս» ֆուտբոլային ակումբի մարզիկները և մարզամրցումների մասնակիցը՝ նախնական համաձայնությամբ, կանխորոշել են խաղի ելքը՝ ձեռնտու խաղադաշտով, ինչի համար կատարվել են խաղադրույքներ, որի արդյունքում «Վիվարոբեթ» բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է մոտ 1,5 մլն դրամիվնաս: 

 

Փաստի առթիվ նախաքննություն է կատարվում:

 

Քաղաքականություն