Քարդաշյանը նախագահականում է. նախատեսված է հանդիպում Արմեն Սարգսյանի հետ

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Բաղրամյան 26-ում է։ NEWS.am-ի տեղեկություններով՝ նախագահական նստավայրում նախատեսված է հանդիպում Քիմ Քարդաշյանի  եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի միջև:

 

Նշենք, որ Քիմ Քարդաշյանը Հայաստան է եկել՝ մասնակցելու «WCIT 2019» համաժողովին։ Համաժողովի մեկնարկը տրվել է 2 օր առաջ՝ մեծ համերգով։ Երեկ առավոտյան տեղի է ունեցել համաժողովի պաշտոնական բացման արարողությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։

Քաղաքականություն

Պատահարներ