# ջոկոնդայիժպիտով. նոր ֆլեշմոբ-հեշթեգ ֆեյսբուքում

Երեկ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման և նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը:

 

«Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանն ընթերցել է իրենց խմբակցության մի քանի պատգամավորների հայտարարությունը։

 

 Նա նշեց, որ հայտարարությունը բաց է մյուս պատգամավորների համար, առայժմ այն ստորագրել են ինքը, Թագուհի Ղազարյանը, Արթուր Հովհաննիսյանը և Սարգիս Խանդանյանը։ Նա նշել է, որ հանձնաժողովում արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտություն են տեսնում.«Կարծում ենք՝ հանձնաժողովը պետք է ակտիվացնի իր գործունեությունը, քան նախկինում է եղել, քանի որ միայն օրենսդրական նախաձեռնությունների համար հանձնաժողովի նիստ հրավիրելը սահմանափակում է իրենց գործունեությունը»:

 

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ նշել էր, որ հանձնաժողովը պարբերաբար քննարկումներ է անում.«Գիտեք երեկ քանի հոգեբուժարան եմ գնացել, քանի հանդիպում եմ ունեցել, եթե ես դա ֆեյսբուքում չեմ ճպացնում, դա չի նշանակում, որ չենք անում։ Եկեք այստեղ մեղադրանքներ չհնչեցնենք, իրար չվիրավորենք։ Տիկին Ղազարյան, դուք որևէ անգամ որևէ օրակարգ չեք ներկայացրել։ Եկել, նստել եք, Ջոկոնդայի ժպիտով ժպտացել եք, քվեարկել կամ չեք քվեարկել, գնացել եք»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը։

 

Զոհրաբյանի այս արտահայտությունը պատգամավորին ուղղված դարձել է ֆլեշմոբի առիթ ֆեյսբուքում: Ֆեյսբուքահայերն ի պաշտպանություն Թագուհի Ղազարյանի, իրենց նկարներն են հրապարակում ֆեյսբուքում ժպտալով և նկարին կից դնելով #Ջոկոնդայիժպիտով հեշթեգը:

Քաղաքականություն

Պատահարներ