«Արմավիր» ՔԿՀ-ում 4 փաթեթ թմրանյութ է հայտնաբերվել

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխված ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ն. Ա.-ն ցանկացել է օգտվել ընդհանուր զուգարանից:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակիցների կողմից, ըստ սահմանված կարգի, զուգարանում նախապես իրականացված զննությամբ պատուհանագոգին հայտնաբերվել է պոլիէթիլենային 4 փաթեթ, որում զետեղված են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն թաց և չոր բուսական զանգվածներ՝ ընդհանուր 75.7 գր քաշով:

Քաղաքականություն

Պատահարներ