Գերմանական Հալլե քաղաքում տեղի ունեցած արյունալի միջադեպի տեսանյութը հրապարակվել է համացանցում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, գերմանական Հալլե քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել:

Միջադեպը տեղի է ունեցել հրեական գերեզմանատան ու սինագոգի հարևանությամբ:

 

Ոստիկանությունը հաղորդել է 2 զոհի մասին, սակայն ավելացրել է, որ դրանք նախնական տվյալներ են: Ենթադրյալ հանցագործները թաքնվել են:

«Bild» պարբերականի տվյալներով՝ հանցագործներից մեկի ձեռքին ինքնաձիգ է եղել, մյուսի ձեռքին՝ պայթուցիկ: Լրատվամիջոցներում միջադեպի մասին տեսանյութ է հրապարակվել: Նշվում է, որ հանցագործը հարձակման ամբողջ ընթացքը տեսանկարահանել է հեռախոսով: Տեսանյութն արդեն հրապարակվել է համացանցում: 

Քաղաքականություն

Պատահարներ