Պայմանագրային զինծառայողը բեռնատարի պատճառով վթարի է ենթարկվել

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Opel մակնիշի 36 GR 295 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Նոր Կյանք գյուղի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ուռենուն և առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել «Հայկական խոհանոց» անունը կրող շինության փայտե պարսպին։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Հայկական խոհանոց»-ի տարածքի բացօթյա զրուցարանում (беседка) նստած քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է« Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ 

 

Դեպքի վայրում հավաքվածաներն ասում էին, որ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ վարորդն էլ ճանապարհային ոստիկաններին ասում էր, որ վթարի մեղավորը եղել է ինչ-որ բեռնատար, ով վթարային իրավիճակ է ստեղծել իր համար։ 

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

 

 

Քաղաքականություն

Պատահարներ