Ստամբուլում ձերբակալել են 22 անձի, որոնք մեղադրվում են ահաբեկչության ծրագրման համար

Ստամբուլում ոստիկանական գործողության արդյունքում ձերբակալվել է «Քրդական աշխատավորական կուսակցության» 22 անդամ, որոնք մեղադրվում են ահաբեկչություններ նախաձեռնելու համար: Այս մասին հայտնում է Gazete Vatan թերթը:

 

Ստամբուլի ոստիկանության հակաահաբեկչական վարչությունը բացահայտել է երկրում ահաբեկչական համարվող ՔԱԿ-ի 26 անդամի, որոնք պատրաստվում էին ահաբեկչություններ իրականացնել Ստամբուլում:

 

Խուզարկման արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել են թվային սարքեր, մեծաքանակ զենք-զինամթերք և կեղծված փաստաթղթեր:

Քաղաքականություն

Պատահարներ