ԱՄՆ Սենատում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Էրդողանի և թուրք նախարարների նկատմամբ

Վաշինգտոնը պետք է անհատական պատժամիջոցներ սահմանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ՝ Սիրիայում ռազմական գործողություն սկսելու պատճառով: 

Նման առաջարկով բանաձևի նախագիծը ԱՄՆ Սենատի անդամ, հանրապետական Լինդսի Գրեհեմը հրապարակել է Twitter-ում: Նրան այդ նախաձեռնության հարցում աջակցել է դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլենը:

 

Էրդողանից բացի, սենատորներն առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի փոխնախագահի և արտաքին գործերի, ազգային պաշտպանության, ֆինանսների և գանձապետարանի, առևտրի, ինչպես նաև էներգետիկայի նախարարների նկատմամբ:

 

Բանաձևի նախագիծը ենթադրում է ԱՄՆ տարածքում այդ անձանց ակտիվների սառեցում, Թուրքիայի ղեկավարության նկատմամբ վիզային սահմանափակումների սահմանում, թուրքական բանակին ամերիկյան սպառազինության վաճառքի արգելք և այլն:

Քաղաքականություն

Պատահարներ