Այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ

Հոկտեմբերի 10-ին, ժամը 13:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շաղափ-Լանջանիստ ավտոճանապարհին հարակից այրվում է խոտածածկ տարածք:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:16-ին, մարվել՝ 19:19-ին: Այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ:

Քաղաքականություն

Պատահարներ