Հայտնի են Գյումրու դպրոցում կեղծ ռումբի մասին ահազանգողների անունները

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 10.39-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, թե Գյումրիի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:

Մեկնել են արագ արձագանքման բոլոր ծառայությունները, կազմակերպվել է աշակերտների և ուսուցչական կազմի տարհանում, տարածքը շրջափակվել է, հրավիրված սակրավորները դպրոցում և կից կառույցներում իրականացրել են որոնողական աշխատանք: Ոչինչ չի հայտնաբերվել:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի բաժնի և ԱԱԾ Շիրակի մարզային վարչության ծառայողները, համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 16-ինմ, բաժին են ներկայացրել նույն դպրոցի իններորդ դասարանի երեք աշակերտ: Տղաները հայտնել են, որ դասապրոցեսը ընդհատելու նպատակով են զանգահարել 1-02 ծառայություն և հայտնել, թե իբր դպրոցում ռումբ է տեղադրված:

Անչափահասները հանձնվել են ծնողներին: Նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքականություն