Մեզ չեն օգնել. Թրամփը՝ քրդերին հատկացվող օգնության չեղարկման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անդրադառնալով Սիրիայի հյուսիսում գտնվող քրդերին մատակարարվող ռազմական օգնության չեղարկման հարցին՝ նշել է, որ նրանք օգնություն չեն ցուցաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: 

Թրամփը նկատել է՝ քրդերն իրենց հողն են պաշտպանում, Վաշինգտոնը վիթխարի գումար է ծախսել քրդական ուժերին օգնելու համար: 

«Ինչպես այսօր մեկը գրել է շատ հզոր հոդվածում, նրանք մեզ չեն օգնել Երկրորդ համաշխարհային պատերազմում, չեն օգնել մեզ, օրինակ, Նորմանդիայում։ Դրա հետ մեկտեղ, քրդերը մեզ դուր են գալիս»,-ասել է նա:

 

Քաղաքականություն