Քիմը Հայաստանում չէ․ նա տատիկի հետ պատրաստվում է Սուրբ ծննդին

Ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում չէ: Նա քրոջ՝ Քորթնիի ու իրենց երեխաների հետ մեկնել է երեկ՝ հոկտեմբերի 9-ի երեկոյան: Հիմա Քիմը պատրաստվում է Սուրբ ծննդին: «Ինստագրամ»-ում լուսանկար է հրապարակել ու գրել, որ միշտ ուրախ է սուրբծննդյան գնումներ անել հատկապես տատիկի հետ:

 

38-ամյա Քարդաշյանն ավագ քրոջ հետ Հայաստան էր եկել հոկտեմբերի 6-ին՝ մասնակցելու տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT համաժողովին: Համաժողովի ընթացքում նա ներկայացրեց՝ ինչպես է օգտագործում սոցցանցերը՝ իր բիզնեսը զարգացնելու համար: 

3 օրվա ընթացքում նա ու Քորթնին իրենց երեխաների հետ մկրտվել են Էջմիածնում: Քիմը ստացել է Հեղինե, իսկ քույրը՝ Գայանե անունը: Կնքահոր դերը ստանձնել է Էջմիածնի մկրտարանի սարկավագ, 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը: Հեռուստաաստղը եղել է նաեւ Գառնիում, արել նկարահանումներ՝ իր ռեալիթի-շոուի համար, ունեցել է հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Քաղաքականություն