ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիան հարվածել է Սիրիայում 181 օբյեկտի

Թուրքական ուժերը Սիրիայում նոր՝ «Խաղաղության աղբյուր» գործողության առաջին ժամերին հարվածներ են հասցրել 181 օբյեկտի։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարարությունը։

 

Իրենց հերթին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիայի քրդական կազմավորումները հայտարարել են թվիթերյան էջում, որ թուրքական զորքերն ավիահարված են հասցրել բանտին, որտեղ ԻՊ ահաբեկիչներ են պահվում։

 

Բացի այդ, Թուրքիան Սիրիայում սկսել է ցամաքային գործողությունը՝ մեկնարկը տալով երեք կետից։

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է որ Անկարան ունի հարևան Սիրիայում գործողություն անցկացնելու իրավունք՝ շնորհիվ Ադանայի համաձայնագրի, որը ստորագրվել է երկու երկրերի կառավարությունների միջև 1998 թվականին։


Էրդողանի խոսքով՝ համաձայն այդ պայմանագրի՝ եթե ռեժիմը միջոցներ չի ձեռնարկում Քրդստանի բանվորական կուսակցության դեմ, ապա թուրք զինվորականներն ունեն «ահաբեկիչներին» Սիրիայի տարածքում հետապնդելու իրավունք։


 

Քաղաքականություն

Պատահարներ