Թուրքայում սկսել են կալանավորել Սիրիա ներխուժումը քննադատողներին

Թուրքական իշխանությունները սկսել են հետաքննությունն ընդդեմ քրդամետ կուսակցության եւ կալանավորել 21 մարդու Սիրիա ներխուժումը քննադատելու պատճառով, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին։ 

Մինչ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասն աջակցություն է հայտնել գործողությանը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը կոչ է արել դադարեցնել հարձակումը՝ հայտարարելով, որ դա «ներխուժման փորձ» է։ ԺԴԿ համանախագահ Սեզայ Թեմելին ասել է, որ գործողությունը Թուրքիայի կառավարության փորձն է՝ մոբիլիզացնելու աջակցությունը հանրային աջակցության նվազման ֆոնին։ 
Թուրքական իշխանություններն սկսել են կալանավորել Սիրիա ներխուժումը քննադատողներին 

Դատախազները սկսել են Թեմելիի եւ ԺԴԿ մյուս համանախագահի՝ Փերվին Բուլդանի հանդեպ հետաքննությունը   Սիրիայում գործողության վերաբերյալ նրանց նկատողությունների հետ կապված։ Թեմելին եւ Բուլդանը մեղադրվել են «ահաբեկչական կազմակերպության քարոզչության» եւ «Թուրքիայի կառավարությանը բացահայտ վիրավորելու» մեջ։ 

ԺԴԿ մյուս երեք օրենսդիրները քննության տակ են համանման մեղադրանքներով։ 

Սիրիա ներխուժումից մի քանի ժամ հետո Թուրքիայի իշխանությունները սկսեցին նաեւ 78 մարդու հետաքննությունները, որոնք քննադատել էին հարձակումը սոցիալական ցանցերում։ Հինգշաբթի 21 մարդ կալանավորվել է հարավային Մարդին նահանգում սոցցանցերում իրենց գրառումների համար։ 

Նրանց մեղադրել են այն բանում, որ նրանք «սադրում են հանրությանը ատելության եւ թշնամանքի» եւ «ահաբեկչական կազմակերպությունների քարոզչություն են իրականացնում»։ 

Ավելի քան 300 մարդ կալանավորվել է սոցիալական ցանցերում հրապարակումների համար, որոնցում քննադատվում է Թուրքիայի հարձակումը Սիրիայի հյուսիսում 2018-ի հունվարին։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ