Զբոսաշրջիկը հյուրանոցից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. մանրամասներ

ArmDaily.am-ի տեղեկություններով երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Վանաձորի Թուֆենկյան հյուրանոցում, ինչի հետևանքով զբոսաշրջիկներից մեկը վնասվածքներ է ստացել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ հոկտեմբերի 9-ին ժամը 23.40-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել ոստիկանության Գուգարքի բաժին, որ աջ սրունքի պատռած վերքով, շտապ օգնության բրիգադը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Ֆինլանդիայի քաղաքացի 1947թ.ծնված զբոսաշրջիկի:

 

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ զբոսաշրջիկը վնասվածքը ստացել է նույն օրը ժամը 21.10-ի սահմաններում Թուֆենկյան հյուրանոցի լողավազանում վայր ընկնելու հետևանքով»,-ասաց Գաբրիելյանը: 

Քաղաքականություն

Պատահարներ