«Ժողովուրդ». Իգիթյանը դժգոհել է՝ պատվիրակությունից հեռացնելով` սև բիծ են քաշում իր կարիերայի, կենսագրության վրա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

 

«50/50 է հավանականությունը, որ ԵԽԽՎ հայկական պատվիարկության անդամ Հովհաննես Իգիթյանը կլքի պատվիարկությունը: Իշխող թիմից օրաթերթին տեղեկացրին, որ Իգիթյանի ԵԽԽՎ մանդատի հարցն օդում է։ Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 28-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Իգիթյանը վեհաժողովում չէր մասնակցել ՌԴ-ի` ԵԽԽՎ վերադարձի հարցի քվեարկությանը` ըստ տարածված լուրերի` պայմանավորվելով ուկրաինացի պատվիրակների հետ, և ռուսական կողմի պահանջն էր հեռացնել նրան պատվիրակությունից: Եվ, ահա, հայկական կողմը դիլեմայի առջեւ է` ինչպես չնեղացնել դաշնակից Ռուսաստանին ու թիմակցին:

 

Մեր տեղեկություննեով` թիմում երկարատև քննարկումների ընթացքում Իգիթյանը դժգոհել է, թե իրեն պատվիրակությունից հեռացնելով` սև բիծ են քաշում իր կարիերայի, կենսագրության վրա, և որ դա պարզապես իր վաստակի խարանը կդառնա: Եվ, ահա, թնջուկի լուծումը թիմում գտել են` Իգիթյանին է՛լ չեն նեղացնի. տարեսկզբին նրան կփոխարինի այլ պատգամավոր ռոտացիայի սկզբունքով՝ անցնցում։ Վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Տաթեվիկ Հայրապետյանը օրաթերթի հետ զրույցում ասել է` պատվիրակության կազմը սովորաբար ամեն տարեսկիզբին թարմացվում է: Իսկ Իգիթյանն ինքը չհերքեց, որ այս հարցը քննարկում են, մեզ էլ խոստացավ. «Այդ թեմայով մենք դեռ կխոսենք»»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ