Ադրբեջանն աջակցում է Թուրքիայի բանակի՝ Սիրիա ներխուժմանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով իր աջակցությունն է հայտնում Թուրքիայի իշխանություններին՝ թուրքական բանակի կողմից Սիրիայում նոր ռազմական գործողություններ սկսելու հարցում։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։

 

Թուրքական կողմին, հիշեցնենք, ՆԱՏՕ-ի որևէ դաշնակից լիարժեք աջակցություն չի հայտնել։ 

Ավելին, դաշնակիցների մեծ մասը դեմ է Թուրքիայի գործողություններին, իսկ մի մասն էլ դատապարտում է այդ գործողությունները։

 

Ադրբեջանից բացի, թուրքական կողմին աջակցություն հայտնել են նաևՊակիստանը և Կատարը:

 

ՆԱՏՕ-ում իսպանական ներկայացուցչությունը սկզբնական փուլում իր թվիթերյան գրառումով աջակցություն է հայտնել, իսկ ավելի ուշ հեռացրել է այդ գրառումը։


 

Քաղաքականություն

Պատահարներ