Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը բեռնատարների համար փակ են լինելու

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

 

Լարսի մասին

 

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Շինարարական աշխատանքներ են ընթանում

 

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհը.

  •  
  • Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն

 

Ս.թ. սեպտեմբերի 23-ից սկսած Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երին յուրաքանչյուր օր ժամը 09:00-ից 18:00-նկատարվելու են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է լինելու բեռնատարների համար:

Քաղաքականություն

Պատահարներ