Իրանցի կանայք 40 տարվա ընդմիջումից հետո մարզադաշտ այցելեցին. ֆանտաստիկ հաշիվ է գրանցվել՝ 14:0

Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրում Իրանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել էր Կամբոջայի հավաքականին։ 


Հանդիպումը ուշագրավ էր և, ըստ էության, պատմական էր նախևառաջ նրանով, որ 40 տարվա դադարից հետո իրանցի կանայք հնարավորություն ունեցան դարձյալ մարզադաշտ այցելելու։ ՖԻՖԱ-ի մեծ ջանքերի շնորհիվ Իրանի կառավարությունը թույլատրել է կանանց այցելել ֆուտբոլային խաղերի։ 

Իրանի հավաքականը գերխոշոր հաշվով հաղթեց Կամբոդիայի հավաքականին։ Տանտերերը 14 անպատասխան գնդակ են ուղարկել կամբոջացիների  դարպասը։ Իրանը երկու հաղթանակ է տարել և ընտրական իր խմբում առաջատարն է։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ