«Իսլամական պետություն» զինյալները կարող են սպառնալիքներ ստեղծել ԱՊՀ հարավային սահմանների մոտ

Սիրիայում պարտություն կրելուց հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները կարող են տեղափոխվել այլ տարածաշրջաններ ու սպառնալիքներ ստեղծել ԱՊՀ հարավային սահմանների մոտ։ 

 

Այս մասին այսօր ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

Նա հայտնել է, որ սպառնալից իրավիճակում կարող են հայտնվել Բալկանյան պետությունները, Կենտրոնական Ասիան ու ԱՊՀ հարավային սահմանները։ Այստեղ տեղին է շեշտել, որ թեև Հայաստանը նույնպես ԱՊՀ հարավային հատվածում է, սակայն Պուտինի խոսքերն առաջին հերթին վերաբերում են Ղրղզստանին, Տաջիկստանին և Թուրքմենստանին։

 

Բանն այն է, որ «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչներ հիմա էլ պատսպարվում են այդ երկրներից հարավ գտնվող Աֆղանստանում։ Այդ է պատճառը, որ վտանգ կա, որ ԱՊՀ այդ պետությունները կարող են թիրախավորվել ահաբեկիչների կողմից։


 

Քաղաքականություն

Պատահարներ