Ահաբեկչական հարձակումից Ղամիշլիում մարդիկ են զոհվել

Սիրիայի հյուսիսում գտնվող և առայժմ քրդական վերահսկողության տակ մնացող Ղամիշլի քաղաքում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել․ ահաբեկիչները մեքենա են պայթեցրել ռեստորաններից մեկի հարևանությամբ։ 


Բանուկ թաղամասում՝ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ տեղի ունեցած պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը տարածվել է նաև հարևանությամբ կայանած մեքենաների վրա։ Հարձակման հետևանքով, ըստ քրդական կողմի, կա առնվազն 4 զոհ և 9 վիրավոր, սակայն տարբեր տվյալներով զոհերի թիվը հասնում է 10-ի։ 

Միջազգային մամուլը հայտնում է, որ ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Սիրիայում արդեն տարիներ շարունակ գործող «Իսլամական պետությունե ահաբեկչական խմբավորումը։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ