3 հայ շախմատիստներ հաղթանակներ են տարել. Grand Swiss 2019

Շվեյցարիայում ընթանում է FIDE Chess.com Grand Swiss 2019 հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում են 150-ից ավելի շախմատիստներ, այդ թվում FIDE -ի վարկանիշի բոլոր առաջատար շախմատիստները՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի գլխավորությամբ: 


Հիշեցնենք, որ մրցաշարին Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Մովսիսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլինա Դանիելյանը: 

Երկրորդ տուրում մեր շախմատիստներից երեքը՝ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Էլինա Դանիելյանը, հաղթանակներ են տարել: Սերգեյ Մովսեսյանը պարտվել է, մյուսները ոչ-ոքի են խաղացել: Երկու տուրից հետո Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանն ունեն 1,5-ական միավոր: Սերգեյ Մովսեսյանն ունի 0,5 միավոր, մեր մյուս շախմատիստները՝ 1 միավոր: 


 

Քաղաքականություն