ԻՊ-ի ճյուղ հանդիսացող խմբավորումը հաշվեհարդար են տեսնում խաղաղ բնակչության հետ (տեսանյութ)

Թուրքական բանակի աջակցությունը վայելող, ԻՊ-ի ճյուղ հանդիսացող Բաքյաան կամ նույն ինքը Ջինդ Ալ-Խալիֆատե խմբավորումը շրջափակել է բոլոր բնակավայրերը և թույլ չի տալիս բնակչությանը լքեն վտանգավոր գոտին: 

 

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ զինյալները հաշվեհարդար են տեսնում խաղաղ բնակչության հետ:

 

Հիշեցենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թվիվերյան գրառմամբ հայտնեց, որ թուրքական զորքերը ռազմական գործողություն են սկսել Սիրիայի հյուսիսում՝ մի շրջան, որը վերահսկվում է քրդերի՝ Միացյալ Նահանգների դաշնակիցների կողմից: Գործողության նպատակն է Սիրիայի հյուսիսային շրջաններից դուրս մղել քուրդ աշխարհազորայիններին և ստեղծել «անվտանգության գոտի»: Թուրքիան նպատակ ունի այս գոտի տեղափոխել 3.6 միլիոն սիրիացի փախստականների:


 

Քաղաքականություն

Պատահարներ