Իսլամական պետության հինգ զինյալ է փախուստի դիմել բանտից. փորձագետ

Թուրք - քրդական հակամարտության հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Քամիշլոյի Ջիրքին բանտի մոտակայքում թուրքական հրետանու հրետակոծությունից հետո բանտից փախել են հինգ ԻՊ-ի զինյալներ: 

 

«Ավելի շուտ հայտնի էր դարձել, որ ԱԼ-Հոլ ճամբարից ավելի քան հարյուր կին, ովքեր հանդիստանում են ԻՊ զինյալների կանայք, փորձ են արել փախչել: 

 

Ընդհանուր առմամբ վերջին երեք օրվա ընթացքում ԻՊ-ի զինյալները 247 փախուստի փորձ են իրականացրել: Քրդերի վերահսկողության տակ գնտվող բանտերում պահվում է 2000 օտարերկրյա ԻՊ զինյալներ, 8000 սիրիացի ԻՊ զինյալներ և 70 000 նրանց կանայք և երեխաներ»,- գրել է փորձագետը:

Քաղաքականություն

Պատահարներ