ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չվերթից ուշացած ուղևորն «ավերում» է Մոսկվայի օդանավակայանի սրահը

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորը սկսել է աջուձախ ջարդուփշուր անել ձեռքն ընկածն այն բանից հետո, երբ հասկացել է, որ ուշացել է չվերթից: 


Տղամարդու գործողությունները ֆիքսել են անվտանգության տեսախցիկները: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ին: 

Տղամարդը, մինչ անվտանգության աշխատակիցների գալը, հասցրել է կոտրել մի քանի մոնիտոր և այլ սարքավորումներ: 

Զայրացած ուղևորին իրավապահը ստիպված է եղել գետնին տապալել:  Դեպքի առթիվ տարվում է հետաքննություն: 
 

Քաղաքականություն

Պատահարներ