Սիրիայում քաղաքական կայունացման գործընթացը դժվար է լինելու, բայց ոչ անհնար. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական կայունացման գործընթացը դժվար է լինելու, բայց ոչ անհնար: Այս մասին տեղեկացնում է Риа Новости-ն:

 

«Կրկնում եմ, դա հեշտ գործընթաց չէ, դժվար է: Բայց իմ կարծիքով՝ այն հնարավոր է: Եվ գիտե՞ք, թե ինչն է ինձ ստիպում դրականի մասին մտածել:  Այն, որ այսօր շատ մարդիկ վերադառնում են իրենց հայրենի օջախները: Խոսքը գնում է հազարավոր մարդկանց մասին»,- հայտարարել է Պուտինը Al Arabiya, Sky News Arabia և RT Arabic հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ:

 

Պուտինի կարծիքով՝ դա նշանակում է, որ մարդիկ վստահում են իրավիճակին և այն պետություններին, որոնք հիմա ներկա են Սիրիայում: Պուտինը նշել է նաև, որ իրենց ռազմական ոստիկանությանը, որը հիմնականում բաղկացած է Հյուսիսային Կովկասի մահմեդականներից, տեղացիները շատ են վստահում, և  շատերը պաշտպանություն են փնտրում հենց նրանց մո

Քաղաքականություն

Պատահարներ