Ադրբեջան-Իրան սահմանին միջադեպի հետևանքով սահմանապահ է վիրավորվել

Հոկտեմբերի 12-ի գիշերը Ադրբեջան-Իրան սահմանին սահմանախախտման միջադեպ է տեղի ունեցել։ Իրանի քաղաքացին փորձել է ապօրինի հատել սահմանն ու տեղափոխել թմրանյութեր։ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը մանրամասներ է ներկայացրել։

 

Սահմանախախտման դեպքի ժամանակ ադրբեջանցի սահմանապահները նկատել են իրանցուն և փորձել են ձերբակալել նրան։ 

Սակայն իրանցին դիմադրել է ու ձեռքի դանակով վիրավորել ադրբեջանցի սահմանապահներից մեկին։ Վերջինիս վիճակը, ըստ ադրբեջանական կողմի, բավարար է։

 

Ավելի ուշ իրանցու զննության արդյունքում պարզվել է, որ նա փորձում էր թմրանյութեր տեղափոխել Ադրբեջան։ Ադրբեջանական ազգանունով իրանցի Էթիբար Յադիգարովի մոտ հայտնաբերվել են․

 

790 գրամ մարիխուանա

105 գրամ հերոին,

100 գրամ այլ թմրամիջոցներ

 

Քաղաքականություն

Պատահարներ