Ադրբեջանի իշխանությունը չի խոսում ժողովրդի անունից. Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե արցախյան հակամարտությունը հայտնվել է փակուղում:

 

Նաղդալյանի խոսքերով` մինչև այժմ Ադրբեջանի իշխանությունը չի խոսել ժողովուրդների անունից, մինչդեռ ՀՀ իշխանության խոսքի հիմքում հայկական և ադրբեջանական կողմերի ժողովուրդներն են:

 

«Մեզ համար առաջնային են ժողովուրդների անվտանգությունը, և մենք հետամուտ ենք լինելու դրա իրականացմանը: Մենք թույլ չենք տալու Արցախի ժողովրդի նոր ցեղասպանություն կամ վայրագություն» ,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

Քաղաքականություն

Պատահարներ