Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում

Պարոն Ալան Գոգբաշյանը չի ստանձնի Նորին Մեծության դեսպանի պաշտոնը Երևանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից։ Այս մասին հրապարակված է Հայաստանում ՄԹ դեսպանության ֆեյսբուքյան էջում: 

 

«Պարոն Գոգբաշյանն անցնելու է դիվանագիտական ծառայության մեկ այլ աշխատանքի։ Գործերի ժամանակավոր հավատարմատար է նշանակվել պրն Դեյվիդ Մորանը՝ դեսպանի աստիճանով, որը կպաշտոնավարի մինչև նոր դեսպանի նշանակումը»,– ասված է գրառման մեջ։

 

Ալան Գոգբաշյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան՝ որպես Ջուդիթ Ֆարնուորթի իրավահաջորդ։ Նա իր պարտականությունների կատարմանն անցնելու էր 2019 թվականի սեպտեմբերին:

Քաղաքականություն

Պատահարներ