Հայաստանի քրդական համայնքը ԱՄՆ դեսպանատան մոտ հանրահավաք կիրականցնի

Հայաստանի քրդական համայնքը, ի պաշտպանություն Սիրիայում քրդերի վրա Թուրքիայի հարձակման, հոկտեմբերի 15-ին, ժամը 12-ին հանրահավաք են անցկացնելու ԱՄՆ դեսպանատան մոտ: Այս մասին տեղեկացնում է թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: 

 

Հիշեցենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թվիվերյան գրառմամբ հայտնեց, որ թուրքական զորքերը ռազմական գործողություն են սկսել Սիրիայի հյուսիսում՝ մի շրջան, որը վերահսկվում է քրդերի՝ Միացյալ Նահանգների դաշնակիցների կողմից: Գործողության նպատակն է Սիրիայի հյուսիսային շրջաններից դուրս մղել քուրդ աշխարհազորայիններին և ստեղծել «անվտանգության գոտի»: Թուրքիան նպատակ ունի այս գոտի տեղափոխել 3.6 միլիոն սիրիացի փախստականների:
 

Քաղաքականություն

Պատահարներ