Հայազգի թենիսիստը` աշխարհի 8-րդ ռակետ

Հրապարակվել է թենիսի ATP-ի վարկանիշային նոր աղյուսակը: Դրանում հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը 8-րդն է:

 

Հիշեցնենք՝ նախորդ վարկանիշային աղյուսակում Կարենը 9-րդն էր, և այժմ մեկ աստիճանով բարելավել է իր տեղը աղյուսակում:

 

Աշխարհի առաջին ռակետը շարունակում է մնալ Սերբիայի ներկայացուցիչ Նովակ Ջոկովիչը: Նրան հաջորրդում են Ռաֆայել Նադալը (Իսպանիա), Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա), Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան), Դոմինիկ Տիմը (Ավստրիա), Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա), Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան):

 

Խաչանովից հետո լավագույն տասնյակը եզրափակում են Կեյ Նիսիկորին (Ճապոնիա) և Ռոբերտո Բուտիստա Ագուտը (Իսպանիա):

 

Քաղաքականություն