ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավական առումով եթե որոշվի, որ պետք է չպաշտոնավարեմ, կհեռանամ. ՍԴ նախագահ

Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ կհեռանա Սահմանադրական դատարանից այն ժամանակ, երբ կլրանա իր պաշտոնավարման ժամկետը:

 

«Երբ իրավական առումով ընթացակարգ լինի, որ ես պետք է չպաշտոնավարեմ, ապա կհեռանամ: Իմ ցանկությամբ ևս ես միշտ կարող եմ հեռանալ»:

 

Հրայր Թովմասյանը նշել է, որ իր  ունեցվածքը, որ նա ունի, հայտարարագրել է: ՍԴ նախագահը նշել է, որ հանրային ծառայող դառնալուց հետո իր եկամուտները միայն քչացել են:

 

Մանրամասները՝ shantnews.am-ի տեսանյութում։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ