ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման՝ Սիրիայում ռազմական օպերացիա անցկացնելու համար Թուրքիայի նկատմամբ պատժիչ միջոցառումներ սահմանելու մասին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։

 

Նշվում է, որ պատժամիջոցների սահմանումն ուղղված է երկրի վրա ճնշում գործադրելուն և ստիպելուն՝ դադարեցնել ռազմական գործողությունները։ Պատժամիջոցների տակ են հայտնվել Թուրքիայի էներգետիկայի և պաշտպանության նախարարությունները, ինչպես նաև 3 բարձրաստիճան պաշտոնյաներ։

Քաղաքականություն