Հոգով և սրտով մեր ֆուտբոլի հավաքականի հետ եմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ֆինլանդիա- Հայաստան ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ:

 

«Հոգով և սրտով մեր ֆուտբոլի հավաքականի հետ եմ: Դուք ապացուցել եք, որ կարող եք հրաշքներ գործել. ձեզ տեսնենք, տղե՚րք»,- մասնավորապես գրել է նա:

 

Հիշեցնենք, որ Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի խմբի ութերորդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում:

 

 

Քաղաքականություն