Ի պատիվ Վրաստանի վարչապետի տրվել է պաշտոնական ընթրիք

Վարչապետ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի այսօր՝ հոկտեմբերի 15–ին, տրվել է պաշտոնական ընթրիք։ Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունը: 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հոկտեմբերի 15-ին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան:

 

Այցի ընթացքում Գեորգի Գախարիան հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

 

Վրաստանի վարչապետն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուհաշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Գախարիան Վրաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի սկզբին, մինչ այդ նա երկու անգամ եղել է Հայաստանում՝ 2017-ին՝ Էներգետիկայի նախարարի, 2018-ին՝ Ներքին գործերի նախարարի պաշտոնում:

Քաղաքականություն

Պատահարներ