Մի քանի ամիս առաջ քննադատել եմ Տաթևիկ Ռևազյանի գործունեությունը. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` խոստովանելով, որ մի քանի ամիս առաջ քննադատել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի գործունեությունը Գյումրիի օդանավակայանին նվազ ուշադրություն դարձնելու համար: 

 

«Մի քանի ամիս առաջ քննադատել եմ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի գործունեությունը Գյումրիի օդանավակայանին նվազ ուշադրություն դարձնելու համար, ինչպես նաև քննադատել այն, որ Ryanair-ի հետ նախնական պայմանավորվածության համաձայն՝ թռիչքներն իրականացվելու էին ոչ թե Շիրակ, այլ Զվարթնոց օդանավակայանից և առաջարկել այնպես անել, որ թռիչքները կազմակերպվեն Գյումրուց։

 

Առավոտյան տեղեկացանք, որ իռլանդական Ryanair ընկերությունը 2020-ի հունվարից թռիչքներ կիրականացնի Երևանից Հռոմ և Միլան, ամռանը՝ Բեռլին, իսկ Գյումրու օդանավակայանից՝ Մեմմինգեն՝ միջինում €35-ով:

 

Ողջունում եմ կառավարության այս որոշումն ու նվաճումը Ryanair-ի թռիչքները նաև Գյումրու օդանավակայանից կազմակերպելու համար:»,- գրել է Մարուքյանը:

Քաղաքականություն

Պատահարներ