Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է Սիրիայի հյուսիսում «637 վերացված ահաբեկչի» մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Սիրիայի հյուսիսում, այսպես կոչված, «Խաղաղության ակունք» ռազմական գործողության սկսվելուց ի վեր «637 չեզոքացված ահաբեկչի» մասին:

 

««Քրդական աշխատավորական կուսակցության» չեզոքացված ահաբեկիչների թիվը հասել է 637-ի»,- ասված է Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: 

 

Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: Ինչպես հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ «Թուրքիան աչք չունի Սիրիայի հողերի վրա»:

Քաղաքականություն

Պատահարներ