«Ժողովուրդ». Առողջապահության փոխնախարարի հայրը հայտնվել է ԱԱԾ տեսադաշտում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

Երեկ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առողջապահության փոխնախարար Հովհաննես Հա­րությունյանին ազատել է աշխատանքից. Հարությունյանը օրաթերթին հրաժարվեց պատճառ­ներն ասել, իսկ նախարարությունից պարզաբանեցին, թե՝ «իր դիմումի համաձայն»:

Սա տարօրինակ է այնքանով, որ գործառնությունների լայն շրջանակով օժտված փոխնախարարը օրեր առաջ ակտիվ գործում էր և գնալու տրամադրվածություն չուներ:

Օրաթերթին հայտնի դարձավ, որ պաշտոնանկության առանցքային պատճառը Հ. Հարությունյանի հոր գործոնն է, որը «Հայաս­տան» համահայկական հիմնադրամի շուրջ իրականացվող ԱԱԾ գործողությունների արդյունքում հայտնվել է իրավապահների տեսադաշտում, և նախարարությունում արդեն չեն ցանկանում նրա հետ գործ ունենալ: 


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Քաղաքականություն

Պատահարներ