Թուրքիան վերսկսել է ռազմական գործողությունները Սիրիայում

Հոկտեմբերի 18-ին թուրքական բանակը վերսկսել է գրոհել Սիրիայի հյուսիս արևելյան Ռաս էլ Աին քաղաքը, չնայած ավելի վաղ հայտարարված հրադադարին, հայտնում է Al Mayadeen-ը՝ վկայակոչելով քրդական աղբյուրներին:


 Սիրիական SANA պետական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական զինուժը հրետանային հարձակումներ է գործել Ռաս էլ Աին գտնվող մի քանի գյուղերի վրա: Al Arabiya հեռուստաալիքն էլ հաղորդում է, որ սիրիական զինված խմբավորումներին պատկանող հումանիտար շարասյունը ենթարկվել է հարձակման։

 

Ավելի վաղ Reuters-ը հաղորդել էր, որ քաղաքում վերսկսվել են հրետակոծություններն ու բախումները, հնչել են կրակոցներ:

 

Թուրքիայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Քաղաքականություն

Պատահարներ