Գորիսում 36-ամյա վարորդը բախվել է ծառին. կան վիրավորներ (լուսանկարներ)

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում, Գորիս քաղաքի բնակիչ, 36-ամյա Աշոտ Մ.-ն՝ իր վարած ՎԱԶ-2110 մակնիշի 36 LP 215 համարանիշի ավտոմեքենայով Սյունիքի փողոցում՝ ոստիկանության Գորիսի բաժնի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և բախվել ծառին:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, Գորիսի բնակիչներ, 36-ամյա Մարատ Գ.-ն, 39-ամյա Համլետ Մ.-ն, 39-ամյա Արամ Մ.-ն և 34-ամյա Արշակ Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն: 

 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել Գորիսի ոստիկանները և օպերատիվ են գործել Գորիսի բժշկական կենտրոնի բժիշկները:

 

 Շարունակությունը՝ shamshyan.com-ում

Քաղաքականություն

Պատահարներ