Մատենադարանի հարակից տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հրավառությունից հետո Մատենադարանի հարակից տարածքում խոշոր հրդեհ էր բռնկվել: ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ` Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:  

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:03-ին, մարվել՝ 23:31-ին: Այրվել է մոտ 4000 քմ խոտածածկույթ:

 

Լուսանկարը` Ֆոտոլուրի

 

 

Քաղաքականություն