Նոր Գեղիում խնձորի արձան է տեղադրվել. Հայաստանում առաջին անգամ խնձորի փառատոն է անցկացվում

Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում Հայաստանում առաջին անգամ այսօր խնձորի փառատոն է անցկացվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նոր Գեղիի համայնքապետ Վարդան Պապյանը:

«Փառատոնի հետ կապված միջոցառումները կմեկնարկեն ժամը 15:00-ից սկսած, նախատեսում ենք Խնձորի արձանի բացում: Այն մետաղյա արձան է, հեղինակը Սարգիս Բաբախանյանն է։ Արձանը եզակի է Հայաստանում»,-ասաց նա:

Համայնքապետը շեշտեց՝ խնձորը հանդիսանում է Նոր Գեղիի  «բրենդը», այդ պատճառով էլ որոշել են  փառաբանել այն:

 

Փառատոնի ընթացքում նախատեսվում է խնձորի տարբեր տեսակների, խնձորից պատրաստված բազմաթիվ ուտեստների, խմիչքների համտես եւ ցուցահանդես-վաճառք, ձեռագործ հուշանվերների ցուցահանդես-վաճառք և իհարկե չորս մետր երկարությամբ խնձորի կարկանդակի պատրաստում և հյուրասիրություն։ Փառատոնն ուղեկցվելու է հայկական ազգային պարով և երգ-երաժշտությամբ: Փառատոնի ընթացքում կներկայացվի Նոր Գեղի համայնքի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային ողջ ներուժը։

 

Տեսանյութը՝ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ՖԲ էջից: 

Քաղաքականություն

Պատահարներ