Ադրբեջանի նախագահը պաշտոնից ազատել է երկու փոխվարչապետներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել երկրի երկու փոխվարչապետներին` Ալի Հասանովին և Հաջիբալա Աբութալիբովին զբաղեցրած պաշտոններից ազատելու վերաբերյալ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հայտարարությանը:

 

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից ի վեր:

Փոխվարչապետների` զբաղեցրած պաշտոնից ազատվելու պատճառներն անհայտ են:

 

Որոշ աղբյուրներ էլ հայտնում են, որ նրանք են պաշտոնից ազատման դիմումներ ներկայացրել:

Քաղաքականություն

Պատահարներ