Եղբորս երեխաներին թույլ չեն տալիս տեսակցել հորս. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու հնարավորություն չունեն իր թոռները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Լեւոն Քոչարյանը։

 

Նա պատմեց, որ Ռոբերտ Քոչարյանի վիրահատությունն անցել է լավ. «Երեւի արդեն լավ է, որ տեղափոխվել է։ Ուրբաթ օրն եմ տեսակցել, մի քանի ժամ մոտն եմ եղել, լավ էր, ապաքինվում էր»,- ասաց Լեւոն Քոչարյանը։

 

Անդրադառնալով տեսակցության հետ կապված խնդիրներին, նշեց, որ իրեն թույլ տալիս են տեսակցել հորը, սակայն իր եղբոր երեխաներին՝ ոչ. «Ինչ-որ խնդիր եղավ, չթողեցին։ Տարբեր ձեւ են բացատրում, բայց փաստը մնում է փաստ, որ չթողեցին։ Հնարավորություն չընձեռնվեց, որն աբսուրդ է»։

Նշենք, որ հոկտեմբերի 9–ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

 

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի մեկի» գործով  ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։

Քաղաքականություն