Երևանում թոշակառու հայրը դանակահարել է որդուն

Մեր տեղեկություններով՝  հոկտեմբերի 19-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է մոտ 50 տարեկան մի տղամարդ։ Բժիշկները պարզել են, որ նրա մարմնին դանակի հարվածներից առաջացած վնասվածքներ կան, որոնք առողջությանը ծանր վնաս են հասցրել։

 

Բժիշկներին հաջողվել է փրկել տղամարդու կյանքը, սակայն նա ի վիճակի չէ կատարվածի մասին որևէ բան հայտնել։

Տեղեկությունը հաղորդել են ոստիկանությանը։ Մեր տեղեկություններով՝  հիվանդանոց եկած իրավապահները պարզել են, որ տղամարդուն դանակահարել են Երևանում` իրենց տանը։

 

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝  նրա և թոշակառու հոր միջև ինչ-ինչ պատճառով ընտանեկան վեճ է ծագել, որի ժամանակ հայրը դանակահարել է որդուն։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ