Հայտնի է՝ որտեղից է տարածվել Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսված խոսակցությունը. Հայկ Գրիգորյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը այսօր անդրադարձավ հարցին՝ հնարավո՞ր է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո գաղտնալսումների հարցով հարուցված քրեական գործով առավել օբյեկտիվ քննություն տարվի:

«Յուրաքանչյուր գործով, միշտ, բոլոր գործերով կատարվել է օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն, անկախ այն հանգամանքից՝ որևէ մեկը պաշտոնավարո՞ւմ է, թե՞ ոչ»,- նշեց նա՝ հավելելով, որ նախաքննության շահերից ելնելով՝ այս գործից չի խոսելու:

Դիտարկմանը՝ ասել էր, որ պատվիրատուն արդեն հայտնի է, ինչին ՔԿ նախագահն արձագանքեց.

«Ես նման բան չեմ ասել: Ասել եմ՝ հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է խոսակցությունը: Նախաքննությունը բնականոն հունով ընթանում է: Այո´, կան բացահայտված մի շարք հանգամանքներ, բայց նախաքննության շահերից ելնելով՝ չեմ հրապարակում դրանք»:

Քաղաքականություն

Պատահարներ