Հենրի Էլիբեկյանը իր ուրույն տեղն է զբաղեցրել հայ գեղանկարչական արվեստում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ։

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում նշված է. «Խոր ցավով տեղեկացա մեծանուն գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան մասին:

 

Հենրի Էլիբեկյանը յուրահատուկ ստեղծագործական ձեռագրով իր ուրույն տեղն է զբաղեցրել հայ գեղանկարչական և քանդակագործական արվեստում: 

 

Նրա ստեղծագործությունները ցուցադրվում են ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի մի շարք քաղաքների թանգարաններում և խոշոր հավաքածուներում՝ այդպիսով միջազգային հանրությանը ներկայացնելով հայ գեղանկարչության արժեքավոր գործերը:

Ցավակցում եմ անվանի արվեստագետի ընտանիքին և հարազատներին ու կիսում նրանց վիշտը»:  

Քաղաքականություն