Իրականում խնդիր կա ՍԴ-ում և այն պետք է լուծում ստանա. Ավինյան

Հրայր Թովմասյանը որևէ կարգավիճակ չունի քրեական գործում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

 

«Քրեական գործը հարուցվել է դեպքի առթիվ, Հրայր Թովմասյանը որևէ կարգավիճակ չունի այդ քրեական գործում։ Հանգամանքները պարզելու համար որոշակի մարդիկ հրավիրվում են ԱԱԾ, զուտ իրավական մասով պետք է հետևենք ընթացքին, հասկանանք՝ ինչ է կատարվում», - ասաց Տիգրան Ավինյանը։ Ինչ վերաբերում է հարցի քաղաքական մասին, Տիգրան Ավինյանն ասաց.

«Եկեք վերադառնանք մեր իրականությանը, հիշենք բոլոր այն գործընթացները, որոնք նախկինում են տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրության հետ կապված։ Իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այս բոլոր գործընթացներում մոռանում ենք, թե անցյալում ինչ է տեղի ունեցել։ Միանշանակ վստահ եմ, որ Սահմանադրական դատարանն այս պահի դրությամբ ունի լեգիտիմության խնդիր։ Չէի ուզենա, որ որևէ գործընթաց, որը գտնվում է իրավապահների դաշտում, դիտվեր որպես քաղաքական գործընթաց, բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ իրականում խնդիր կա ՍԴ-ում և այն պետք է լուծում ստանա»։

 

Փոխվարչապետն ասաց, թե քանի դեռ կա լեգիտիմության խնդիր, ՍԴ-ի նկատմամբ չկա վստահություն, ՍԴ-ն չի կարող գործել իր լիազորությունների շրջանակում:

Քաղաքականություն

Պատահարներ