Մայթը հետիոտնին․ նոր մայթեզրեր են կառուցվում

Արաբկիր վարչական շրջանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Կոմիտասի պողոտայի և Ն. Տիգրանյան փողոցների՝ «Երևան Սիթի» սուպերմարկետին հարող հատվածներում կառուցվող մայթեզրը այսուհետ կապահովի հետիոտնի անվտանգ տեղաշարժը:

Տնտեսվարողի միջոցներով կառուցվող՝ 520 մետր երկարությամբ մայթեզրի կառուցումը մի քանի անգամ գերազանցում է 2019 թ. ծրագրով նախատեսված՝ վարչական շրջանի կողմից իրականացվելիք նմանատիպ աշխատանքների ծավալը:

Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ- տնտեսվարող յուրաքանչյուր համագործակցություն այսուհետ ևս ծառայելու է Արաբկիրում առավել ապահով և հարմարավետ միջավայր ստեղծելուն:
 

Քաղաքականություն

Պատահարներ