Քուրդ զինյալները դուրս են գալիս Ռաս ալ-Այն քաղաքից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի քուրդ զինյալները լքել են Ռաս ալ-Այն քաղաքը։ Հայտարարության համաձայն՝ քաղաքում տեղակայվելու են Թուրքիայի հովանավորությունը վայելող ուժերը։

Ըստ պաշտոնական հայտարարության՝ քուրդ զինյալների դուրսբերումն այդ քաղաքից իրականացվում է 120-ժամյա հրադադարի շրջանակներում, որի շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև։ 

Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ այս պահին որևէ խոչընդոտ չկա քուրդ զինյալների դուրսբերման հարցում։ Նշվել է, որ գործընթացը խստորեն համակարգվում է ամերիկյան կողմից։   Թուրքական կողմը տեղեկացրել է, որ 55 մեքենայից բաղկացած ավտոշարասյունը մտել է Ռաս ալ-Այն, ևս 86 ավտոմեքենա քաղաքից շարժվել է դեպի Թել-Ամիրա բնակավայր։

Քաղաքականություն

Պատահարներ